Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի հավաքականն արժանի էր հաղթանակի սերբերի հետ խաղում. Դիդյե Դեշամ

Հայաստանի հավաքականն արժանի էր հաղթանակի սերբերի հետ խաղում. Դիդյե 
Դեշամ

ºՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի կարծիքով` Հայաստանի հավաքականն արժանի մրցակից է անգամ առաջատարների բացակայության ժամանակ:  

«Ես տեղյակ եմ որոշ հայ ֆուտբոլիստների բացակայության մասին, բայց Հայաստանի հավաքականը, միևնույն է, խաղադաշտ դուրս կգա 11 ֆուտբոլիստով: Ես նայել եմ Սերբիայի հետ խաղը, և Հայաստանի հավաքականն արժանի էր հաղթանակի: Մենք խաղադաշտ դուրս կգանք մեր մարտական կազմով` անկախ ամեն բանից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դիդյե Դեշամը:

Նա փաստեց նաև, որ մեծ հաճույքով է գալիս Հայաստան, որտեղ ֆուտբոլը բնականոն զարգացում է ապրում: Ինչ վերաբերում է Եվրո-2016-ի ընտրական փուլին. «Շատ խիտ է դասավորվածությունը ընդհանուր ենթախմբում: Պորտուգալիան առանց Ռոնալդուի պարտվեց Ալբանիային, սերբերն իրենց հերթին բավականին հաջող են հանդես գալիս: Ես բարձր եմ գնահատում բոլորի հնարավորությունները: Խմբի կեսը հնարավորություն ունի դուրս գալու հաջորդ փուլ»:

Անդրադառնալով մյուս մրցակիցներին` Դեշամը նշեց. «Թե' Սերբիան, թե' Պորտուգալիան դժվար թիմեր են: Երկու թիմերն էլ ունեն փորձառու ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս եվրոպական բարձրակարգ ակումբներում»:

«Շատ դժվար կլինի մրցակիցներ գտնել այս շրջանի համար, սակայն մենք ուրախ ենք ընկերական խաղերի մեզ ընձեռնված  հնարավորության համար»,- ընդգծեց Դեշամը:

Կազմի մասին ֆրանսիացի մասնագետը վերջնական կկողմնորոշվի միայն այսօրվա մարզումից հետո, իսկ այսօրվա մարզմանը  Բենզեման չի մասնակցի, այլ կանցկացնի անհատական մարզում:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը հոկտեմբերի 14-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի թիմի դեմ: Խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am