Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գիտնականները հայտարարել են, որ գիտակցությունն ապրում Է ուղեղի մահվանից հետո. The Telegraph

Գիտնականները հայտարարել են, որ գիտակցությունն ապրում Է ուղեղի մահվանից 
հետո. The Telegraph

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաութհեմփթոնի համալսարանի մի խումբ գիտնականների հետազոտությունների արդյունքների համաձայն՝ մարդու գիտակցությունը կարող է մի քանի րոպես գործել ուղեղի մահվանից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին:

Հրատարակությունը նշում է, որ դա այս պահին նման կարգի խոշորագույն հետազոտությունն է:  

Բրիտանացի մասնագետները չորս տարվա ընթացքում ուսումնասիրել են երկու հազար մարդկանց տվյալներ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Ավստրիայի 15 հիվանդանոցներում, որոնց բժիշկներն արձանագրել են սրտի կանգ: Ողջ մնացածների մոտավորապես քառասուն տոկոսն այս կամ այն կարգի «գիտակցության» առկայություն Է նկարագրել սրտի կանգի եւ դրա վերագործարկման միջեւ ընկած ժամանակահատվածում:  

Որպես օրինակ գիտնականները բերում են այն փորձը, որը նկարագրել Է 57-ամյա մի սոցիալական աշխատող Սաութհեմփթոնից: Նրա խոսքով՝ կլինիկական մահվան ժամանակամիջոցում ինքը եղել Է «մարմնից դուրս» եւ իբր կարողացել Է տեսնել, թե ինչպես են իրեն կյանքի վերադարձնում: Գիտնականները նշել են, որ նրա պատմածի մանրամասները համապատասխանում են այն բանին, ինչ իրականում այդ պահին տեղի Է ունեցել սենյակում:   

«Մենք գիտենք, որ ուղեղը չի կարող գործել այն բանից հետո, երբ սիրտը դադարում Է բաբախելուց,- հայտարարել է հետազոտությունների հեղինակներից մեկը՝ դոկտոր Սեմ Փառնիան:- Բայց այս դեպքում գիտակցությունը, կարծես, շարունակել Է գործել առնվազն երեք րոպե, թեեւ ուղեղը սովորաբար անջատվում Է սրտի կանգից հետո 20 – 30 վայրկյանի ընթացքում»:

Դոկտոր Փառնիայի խոսքով՝ ինքը հուսով Է, որ հետագա հետազոտությունները կօգնեն պատկերացում կազմելու այն մասին, թե  մարդու գիտակցության հետ իրականում ինչ Է տեղի ունենում մահվանից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am