Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

2014 թվականին ԱՄՆ-ում հայտնվել են եւս 27 միլիարդատերեր

2014 թվականին ԱՄՆ-ում հայտնվել են եւս 27 միլիարդատերեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը համալրվել Է 27 ամերկացի միլիարդատերերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 2-ին գրել Է Forbes հանդեսը, որն ամեն տարի հրապարակում Է ամենաունեւոր մարդկանց վարկանիշը:

«Նորեկների» թվում Forbes-ը նշել Է այն մարդկանց հաջողության ամենաոգեւորող պատմությունների տասնյակը, որոնք ինքնուրույն կուտակել են մեկ միլիարդ դոլար եւ ավելի կարողություններ:  

Այդ վարկանիշում առաջին տեղում Է ծնունդով Ուկրաինայից Յան Կումը՝ 7,7 միլիարդ դոլար կարողությամբ, որն ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում Է 62-րդ տեղը: 2009 թվականին Կումը ստեղծել Է  WhatsApp շարժական մեսենջերը, որն այսօրվա դրությամբ առավել մեծ ժողովրդականություն Է վայելում աշխարհում:

Ամերիկացի նոր միլիարդատերերի թվում երկրորդ տեղում Է Էլիզաբեթ Հոլմսը, նրա կարողությունը գնահատվում Է 4,5 միլիարդ դոլար: 30-ամյա Հոլմսը, որը հիմնել Է Theranos ընկերությունը, ամենաերիտասարդ կին միլիարդատերն Է ըստ Forbes-ի վարկածի: Երրորդ տեղում Է Բրայան Էքթոնը՝ 3,4 միլիարդ դոլար կարողությամբ, պաշտոնապես նա եղել Է WhatsApp-ի առաջին ներդրողը:

Նշվել են նաեւ Էվան Ուիլյամսը (3,1 մլրդ դոլար), որն ստեղծել Է  Blogger եւ Medium բլոգ-պլատֆորմը, Տրեվիս Կալանիկը (3 մլրդ դոլար)` Uber սերվիսի մշակողը, Հարի Սթայնը (2,5 մլրդ դոլար)՝ հաջողակ ֆերմեր Այովայից, որն աճեցրել Է սոյայի եւ եգիպտացորենի եզակի տեսակներ: 

Այնուհետեւ վարկանիշում Դուգլաս Լիոնն Է, որը զուգարաններ մաքրողից հասել Է մինչեւ Սիլիկոնային հովտի թոփ-ընկերություններից մեկի ղեկավարի պաշտոնին: Ներկայում նրա կարողությունը գնահատվում Է 2.2 մլրդ դոլար: Հաջորդ տեղերում են Ուիլյամ Էքմանը (1,6 մլրդ դոլար), Դեւիդ Վալենտասը՝ հաջողակ դեւելոպեր, ով Բրուքլինի արդյունաբերական գոտին վերածեց միջին ու բարձր դասի նյույորքցիների բնակության վայրի: Նրա կարողությունը Forbes-ը գնահատում Է 1,7 մլրդ դոլար:    

Երիտասարդ միլիարդատերերի վարկանիշի տասներորդ տեղում հանգրվանել Է  Ջոն Յարբրոն, ով 1,6 մլրդ դոլար Է վաստակել սեղանի ֆուտբոլի համար նախատեսված սեղանների առեւտրային օգտագործման եւ իր Video Gaming Technologies ընկերությունում տեսախաղերի ստեղծման շնորհիվ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am