Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են խորացնել ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կոոպերացիան

ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են խորացնել ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կոոպերացիան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից  երկրները պլանավորում են խորացնել կոոպերացիան պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 2-ին Մինսկում լրագրողներին հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«Մենք քննարկեցինք՝ ինչպես անել, որ կոոպերացիոն կապերը, մեր ինտեգրացումն ավելի գործուն լինի»,- ասել Է նա՝ ամփոփելով ՀԱՊԿ-ի միջպետական ռազմատնտեսական հանձնաժողովի նիստի արդյունքները:

«Մենք քննարկեցինք կոնկրետ այն ձեռնարկությունները, որոնց նկատմամբ մոտ ժամանակներս առավել սերտ կոոպերացման եւ ինտեգրացման ընթացակարգ կանցկացնենք ռազմական նշանակության արտադրանքի համատեղ թողարկման կամ տեխնիկայի արդիականացման, նորոգման նպատակով», նշել Է Սեմերիկովը:

Բացի այդ, նրա խոսքով, նիստում կողմերը արծարծել են սպասարկման կենտրոնների ու սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նորոգման ու տեխսպասարկման համատեղ ձեռնարկությունների ցանցի ստեղծման ու զարգացման հարցը: Սեմերիկովն ասել Է, որ այդ կենտրոններն «անհրաժեշտ են մեր զինված ուժերին ապահովելու համար»:

Նա նաեւ հայտնել Է, որ քննարկվել Է առաջիկա շրջանում երկրների ռազմատնտեսական համագործակցության ծրագրի նախագիծը, որը ներկայում ներպետական համաձայնեցում Է անցնում: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հույս Է հայտնել, որ մոտ ժամանակներս այն հնարավոր կլին ներկայացնել կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների քննարկմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am