Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գագիկ Բեգլարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

Գագիկ Բեգլարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ աշխատանքի, արդյունավետ և փոխշահավետ համագործակցության համար: «Տրանսպորտի, հեռահաղորդակցության, ինչպես նաև ճանապարհաշինության բնագավառներում մենք շատ ակտիվ բանակցություններ ենք վարում չինական կողմի հետ՝ համոզված լինելով, որ այդ համագործակցությունն արդյունավետ կլինի և կունենա հաջող շարունակություն»,- նշել է նախարարը:

Թիան Չանչունը ևս շնորհակալություն է հայտնել Գագիկ Բեգլարյանին համատեղ աշխատանքի համար` նշելով, որ առկա ներուժի շնորհիվ ճանապարհաշինության և հեռահաղորդակցության ոլորտներում երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերություններն ավելի կզարգանան:

Հանդիպման ավարտին նախարարը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա գործունեության ընթացքում:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am