Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ինջիղուլյանը բուժզննում է անցնում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

Ինջիղուլյանը բուժզննում է անցնում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխված եւ հայրենիք վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը բուժհետազոտություն կանցնի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: «Արմենպրես»-ի տեղեկություններով` կազմվել է մասնագիտական խումբ,  որը կիրականացնի բուժզննումը, կկատարվեն տարբեր հետազոտություններ, որոնց արդյունքներն էլ կվճռեն` արդյոք Հակոբ Ինջիղուլյանն ի վիճակի է շարունակել զինվորական ծառայությունը:   

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է Հայաստան: Նրան օդանավայակում դիմավորել են հարազատներն ու մարդկանց հոծ բազմություն: Հակոբ Ինջիղուլյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանում իր նկատմամբ բռնություններ են կիրառել: Նրան անընդհատ ծեծել են և հայհոյել: Նրան ցուցումներ են տվել, թե ինչ խոսի, երբ նրան նկարահանեն, ինչպես նաև Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջԻնջիղուլյանին ստիպել են նաև տեղափոխվել երրորդ երկիր` հակառակ պարագայում` սպառնալով սպանել:

2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը` հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Ինջիղուլյանին մնացել էր 9 ամսվա ծառայություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am