Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայաստանի պետական պարտքը նվազել է շուրջ 31 մլն դոլարով

Հայաստանի պետական պարտքը նվազել է շուրջ 31 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական պարտքն օգոստոսին նվազել է 31 մլն 698 հազար դոլարով և կազմել 4 մլրդ 493 մլն 557 հազար դոլար: Պետական պարտքի հաշվեկշռում արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ  795 մլն 150 հազար դոլար, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է  39 մլն 208 հազար դոլարով: Ներքին պարտքը օգոստոսին կազմել է  698 մլն 408 հազար դոլար, որը հուլիսի համեմատ ավելացել է 7 մլն 511 հազար դոլարով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, արտաքին պարտքի կառուցվածքում ՀՀ կառավարության պարտքը կազմել է 3 մլրդ 333 մլն 103 հազար դոլար, իսկ Կենտրոնական բանկի պարտքը` 462 մլն 47 հազար դոլար: Ներքին պարտքի կառուցվածքում ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերի ծավալը կազմել է  657 մլն 700 հազար դոլար, ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերի ծավալը` 32 մլն 407 հազար դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am