Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սիրիական բանակը Լաթաքիայի 2 գյուղեր է ազատագրել

Սիրիական բանակը Լաթաքիայի 2 գյուղեր է ազատագրել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը պաշտպանական ուժերի հետ համագործակցության արդյունքում վերահսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Այն ալ Ջուզա և Ռուիսա ալ Ջաաուրա գյուղերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել: Նրանց մեծամասնությունը սիրիացիներ չեն: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ բանակը հարձակում է գործել զինյալների՝ Լաթաքիայի հյուսիսի մի քանի գյուղերում գտնվող հավաքատեղիների վրա՝ լուրջ վնասներ հասցնելով նրանց. նաև ոչնչացվել են նրանց զենքերը:

Միևնույն ժամանակ, բանակը և պաշտպանական ուժերը վերահսկողություն են հաստատել Համայի Մասասանա գյուղի վրա:

Զինյալները կորուստներ են կրել նաև Դարաայի և Կունեյտրայի գյուղերում: Դեր Զորում սիրիական բանակը ոչնչացրել է ԻԼԻՊ խմբավորման պատկանող 2 թաքստոցներ, արդյունքում՝ ահաբեկչներ են սպանվել և վիրավորվել:

Ավելի վաղ սիրիական բանակը հարձակվել էր Դամասկոսի մերձակայքում գտնվող Դումա քաղաքի Թել Սուան գյուղաքաղաքի վրա և հսկողություն հաստատել այնտեղ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am