Apple-ը «ոսկե» iPad Է թողարկելու
17:00, 1 Հոկտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iPad լիաչափ պլանշետների նոր սերնդում կլինի «ոսկե» գունավորման տարբերակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
Սպասվում է, որ Apple-ը 9,7-դյույմանոց նոր տարբերակները կներկայացնի հոկտեմբերին: Դրանք կլինեն ոսկեգույն հետին կափարիչով՝ ի լրումն սեւ եւ արծաթագույն տարբերակների:
ԶԼՄ-ների տվյալներով՝ շնորհանդեսը պետք է կայանա հոկտեմբերի 21-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում