Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գյումրիում նոր համալիր Է բացվել ռուսական ռազմակայանի զինծառայողների երեխաների համար

Գյումրիում նոր համալիր Է բացվել ռուսական ռազմակայանի զինծառայողների 
երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ՌԴ պաշտպանության նախարարության թիվ 19 դպրոցում հոկտեմբերի 1-ին հանդիսավոր պայմաններում ռազմահայրենասիրական դաստիարակության համալիր Է բացվել Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների երեխաների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հանդիսավոր արարողությանը մասնակցել են ռազմակայանի ղեկավարությունը, դիվանագիտական կորպուսի, Շիրակի մարզի վարչակազմի ներկայացուցիչները, միջնակարգ ուսումնական հաստատությունների տնօրեններ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ եւ զինծառայողների ընտանիքների անդամները:

Համալիրն ստեղծվել Է ռազմակայանի հրամանատարության որոշմամբ, զորամասի հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի հարցերով օգնական վարդապետ Անդրեյի (Վաց) նախաձեռնությամբ, որն Էլ հենց ուսուցանելու Է դպրոցականներին:

Համալիրը ներառում Է մարզասրահ, որտեղ շաբաթական երկու անգամ կանցկացվեն «այկիդո» մարտարվեստի պարապմունքներ, եւ դասասենյակ, որտեղ սովորողները անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ կստանան ապագայում բանակում ծառայելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am