Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Աշխարհում նավթի գնի կտրուկ անկում Է արձանագրվել

Աշխարհում նավթի գնի կտրուկ անկում Է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 1-ի սակարկությունների ընթացքում ընկնում են Լիբիայում նավթի արդյունահանման բարձր մակարդակի պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները:

Երեւանի ժամանակով ժամը 7:30-ի դրությամբ հյուսիսամերիկյան Brent Crude Oil մակնիշի նավթախառնուրդի նոյեմբերյան ապառնագրերի արժեքը նվազել Է 2,33 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 94,99 դոլար: WTI մակնիշի թեթեւ նավթի նոյեմբերյան ապառնագրերի արժեքն ընկել Է 3,42 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 91,44 դոլար:

Լիբիայի National Oil Corp նավթի պետական կորպորացիան հաղորդել Է, որ սեպտեմբերի 30-ին նավթի արդյունահանումը կազմել Է 900 հազար բարել:

Bloomberg գործակալությունը նշում Է, որ սեպտեմբերին ՕՊԷՔ-ի երկրների թվում նավթի արդյունահանման ցուցանիշով առաջատար Է դարձել Լիբիան՝ այն հասցնելով վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am