Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Microsoft-ը ներկայացրել Է Windows 10-ը

Microsoft-ը ներկայացրել Է Windows 10-ը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Microsoft կորպորացիան ներկայացրել Է իր գործառնական համակարգի նոր տարբերակը՝ Windows 10-ը: Նախորդ համակարգը, որն ընկերությունն այժմ առաջարկում Է օգտատերերին, անվանվում Է Windows 8, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Անցումը միանգամից Windows 10-ին արտացոլում Է ոչ այնքան ժողովրդականություն վայելող նախորդ տարբերակից հեռանալու՝ ընկերության ցանկությունը: Հենց այդ պատճառով Էլ, ինչպես հաղորդվում Է, բաց Է թողնվել իններորդ տարբերակը:   

Microsoft-ում Windows 10-ը համարել են «պատմության մեջ ամենահզոր պլատֆորմը»:

Ինչպես հայտարարել են կորպորացիայի ներկայացուցիչները, նոր գործառնական համակարգն ընդհանուր կլինի բոլոր տեսակի սարքերի համար՝ անձնական համակարգիչներից մինչեւ սմարթֆոններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am