Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սպառողական շուկայում գրանցվել է 0.4 տոկոս գնաճ

Սպառողական շուկայում գրանցվել է  0.4 տոկոս գնաճ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի սպառողական շուկայում  2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.4 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքներ և ծխախոտը) գներն աճել են 0.6 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.1 տոկոս նվազում:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից,  2014թ. սեպտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.2 տոկոս,  այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը)՝ 97.5 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 99.2 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 102.4 տոկոս։

 2014թ. հունվար-սեպտեմբերին հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է գների միջին ամսական 0.1 տոկոս նվազում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4 տոկոս  հավելաճ):

2014թ. սեպտեմբերին 2013թ. սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.5 տոկոս,  այդ թվում` պարենային ապրանքներինը` 101.4 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 100.9 տոկոս, ծառայությունների սակագներինը` 101.8 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբերին 2013թ.  հունվար-սեպտեմբերի համեմատ` համապատասխանաբար 102.9 տոկոս, 101.6, 101.9 և 106.0 տոկոս: 

2014թ. սեպտեմբերին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 117.9 տոկոս, այդ թվում`պարենային ապրանքներինը՝ 117.9 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 114.1 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 119.8 տոկոս: 

Հանրապետության դիտարկվող 7 քաղաքներում 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.5 տոկոսով (գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան և Գյումրի քաղաքներում), իսկ մյուս 4 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am