Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գոհարյանն ու Պապիկյանը չեն մասնակցի նաև «Ուլիս»-Բանանց» խաղին

Գոհարյանն ու Պապիկյանը չեն մասնակցի նաև «Ուլիս»-Բանանց» խաղին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուլիս»-ի առաջատար ֆուտբոլիստներ Հովհաննես Գոհարյանի ու Աղվան Պապիկյանի ապաքինումն ընթանում է ըստ նախատեսվածի և շատ շուտով երկու խաղացողներն էլ կվերադառնան խաղադաշտ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` «Բանանց»-ի հետ գավաթի քառորդ եզրափակիչ խաղում Գոհարյանն ու Պապիկյանը չեն մասնակցի, իսկ ահա առաջնության շրջանակներում կայանալիք «Բանանց»-«Ուլիս» խաղին Աղվան Պապիկյանն արդեն կարող է մասնակցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հովհաննես Գոհարյանը լիարժեք մարզումներ կսկսի հոկտեմբերի 10-ից:

Այս երկու ֆուտբոլիստները բաց թին թողել նաև Հայաստանի առաջնության ութերորդ տուրի «Փյունիկ»-ի դեմ հանդիպումը:

Ութ տուրերից հետո «Ուլիս»-ը վստահորեն գլխավորում է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am