Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոչ իշխանական ուժերը առևտրով զբաղվողներին կոչ են անում շարունակել պայքարը

Ոչ իշխանական ուժերը առևտրով զբաղվողներին կոչ են անում շարունակել պայքարը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը շարունակելու են արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը՝ առևտրով զբաղվողների պահանջները բավարարելու համար: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի տապալումից հետո, խորհրդարանի շենքի մոտ հավաքված առևտրականների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Գիտեք, որ մենք արտահերթ նիստ էինք հրավիրել ձեր հարցը քննարկելու համար, սակայն քաղաքական մեծամասնությունը բոյկոտեց նիստը և այն չկայացավ: Սակայն սա մեզ չի ընկճում: Մենք շարունակելու ենք արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրություններ հավաքել և հրավիրելու ենք նիստ ամեն օր, մինչև այն կայանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելքումյանը:

Նա առևտրով զբաղվողներին կոչ արեց ակտիվորեն շարունակել պայքարը: «Մենք ձեզ հետ ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձեր խնդիրները լուծում ստանան, սակայն դուք էլ ձեր հերթին պետք է շարունակեք ակտիվ պայքարել և ճնշում գործադրել»,- նկատեց պատգամավորը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հավաքված քաղաքացիներին տեղեկացրեց, որ նրանց հարցը կբարձրացնեն նաև եռյակի հոկտեմբերի 10-ին կայանալիք  անրահավաքի ժամանակ, եթե մինչ այդ իշխանությունները այս խնդրին լուծում տված չլինեն: «Մենք ձեր հարցը կմիացնենք մեր 12 կետերին և հարցի մասին կբարձրաձայնենք հանրահավաքի ժամանակ՝ հասարակության ավելի լայն զանգվածի առջև»,- ասաց նա:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ քաղաքացիներին կոչ արեց շարունակել պայքարը և ներկայացնել իրենց պահանջները: «Մենք պետք է պայքարի միջոցով հասնենք նրան, որ քաղաքական մեծամասնությունը և կառավարությունը իրենց հայտարարած ականջալուր լինելը իրականություն դարձնեն, գան, քննարկեն լուծումներ տան: Եթե մենք մեր պայքարը դադարեցնենք, կառավարությոունը հանգիստ կկիրառի այս օրենքը»,- ընդգծեց ՀՅԴ պատգամավորը:

Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ իրենք կդիմեն ՍԴ՝ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը կասեցնելու պահանջով` մինչև չգտնվի խնդրի արդյունավետ լուծումը:

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը սեպտեմբերի 30-ին, ժամը 18:30-ին արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն այն չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Նիստին մասնակցելու համար գրանցվել էր 37 պատգամավոր: Ասրտահերթ նիստի օրակարգում «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագիծն էր, որով ոչ իշխանական ուժերը նախատեսում են լուծել բազմաթիվ առևտրականների պահանջները և լուծել ննրանց խնդիրները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am