Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՀ-ն վերստին ողջունում է ՀՀ «Բաց երկնքի» քաղաքականությունը

ԱՄՀ-ն վերստին ողջունում է ՀՀ «Բաց երկնքի» քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2015-2016 թթ. Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը կհասնի 3.5 տոկոսի, միջնաժամկետ հատվածում աճի կանխատեսումը 4-4.5 տոկոս է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը: «Աճի տեմպերի արագացումը մենք կապում ենք բարեփոխումների, հարկաբյուջետային հիմնավոր քաղաքականության շարունակման հետ: Օրինակ, մեր պատկերացմամբ` դեպի Երևան թռիչքները 35 տոկոսով ավելացել են, 30-ով էլ ավելացել են ուղևորափոխադրումները, 20 տոկոսով նվազել են տոմսերի գները: Տուրիզմի ոլորտում բավականին արագ տեմպերով աճ է գրանցվում: Սա ցույց է տալիս, որ, Հայաստանի տնտեսության բաց լինելու ու ավելի շատ մրցակցային հնարավորություններ ստեղծելու դեպքում, գները շահեկանորեն կփոխվեն ու աճը կարագանա»,- ասաց Հորթոնը` հորդորելով Հայաստանի իշխանություններին շարունակել քաղավիացիայի ոլորտում բարեփոխումների իրականացումը:

Այս համատեքստում նա շեշտադրեց Հայաստանի տնտեսության մեջ մենաշնորհները վերացնելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: «Որոշ սուբյեկտների նկատմամբ մի շարք ոլորտներում մենաշնորհը վերացնելը միայն վճռական քայլեր կատարելու միջոցով հնարավոր կլինի իրագործել: Մենք ուզում ենք, որ լինեն խաղի հավասար պայմաններ հարկահանության, պետական եկամուտների վարչարարության մեջ»,- ընդգծեց Հորթոնը` կարևորելով կառավարության նախաձեռնած` ստվերի դեմ պայքարի քաղաքականությունը:

Հարցին ի պատասխան, թե Հայաստանը ինչ դիրք է գրավում տարածաշրջանի երկրների շարքում տնտեսական աճի ցուցանիշներով` ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշեց. «Հայաստանում աճը բարձր է, քան Ռուսաստանում և զգալիորեն ավելի բարձր է, քան Ուկրաինայում: Հարավային Կովկասի երկրների պարագայում Հայաստանի տնտեսությունը Վրաստանից մի քիչ դանդաղ ու Արդբեջանից ավելի դանդաղ է աճում:  Կենտրոնական Ասիայի երկրների համեմատ` շատ ավելի դանդաղ է աճում Հայաստանի տնտեսությունը, բայց այդ երկրներն ունեն բնական որոշ պաշարներ ու զարգացման այլ հեռանկարներ»,- ասաց Մարկ Հորթոնը` նման ցուցանիշները կապելով վերջին տարիներին ՀՀ-ում ներդրումների սահմանափակ ծավալի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am