Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աֆղանստանը եւ ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել անվտանգության ապահովման մասին

Աֆղանստանը եւ ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել անվտանգության ապահովման մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլի նախագահական պալատում սեպտեմբերի 30-ին տեղի Է ունեցել անվտանգության ապահովման շուրջ Աֆղանստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Աֆղանստանի նորընտիր նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայի վարչակազմի ներկայացուցիչը:

Պայմանագրի կնքումը, որը սահմանում է ամերիկյան զորքերի կարգավիճակը եւ նախատեսում Է Վաշինգտոնի կողմից Աֆղանստանի տարածքում սահմանափակ զորակազմի պահպանումը 2014 թվականի վերջին ՆԱՏՕ-ի հիմնական ուժերի դուրսբերումից հետո, տեղի Է ունեցել Ահմադզայի երդմնակալության արարողությունից մեկ օր հետո եւ փաստորեն դարձել հանրապետության ղեկավարի առաջին ինքնուրույն որոշումը:

Կողմերը նախընտրել են մեծ ուշադրություն չգրավել այդ իրադարձության վրա: Ուստի արարողությանը Աֆղանստանը ներկայացրել Է նախօրյակին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակված ներքին գործերի նախկին նախարար Խանիֆ Աթմարը: Ամերիկյան վարչակազմի անունից հանդես Է եկել Քաբուլում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Կանինգենը: Ենթադրվում Է, որ մոտ ժամանակներս համանման համաձայնագիր կստորագրվի նաեւ ՆԱՏՕ-ի հետ:

Մայիսի վերջին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Էր Աֆղանստանից ամերիկյան ուժերի վերջնական դուրսբերմանը ձեռնամուխ  լինելու որոշման մասին: Ենթադրվում Է, որ այդ երկրում ԱՄՆ-ի զինծառայողների թիվը մինչեւ 2015 թվականի սկիզբը կկրճատվի մինչեւ 9,8 հազար, այնուհետեւ մեկ տարվա ընթացքում կնվազի եւս մոտավորապես երկու անգամ, իսկ 2016 թվականի վերջին այնտեղից կհեռանան վերջին զինվորներն ու սպաները: Ներկայում ԱՄՆ-ը Աֆղանստանի տարածքում պահպանում Է իր մոտավորապես 30 հազար զինծառայողների, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am