Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իրանը ռազմական օգնություն կհատկացնի լիբանանյան բանակին

Իրանը ռազմական օգնություն կհատկացնի լիբանանյան բանակին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ղեկավարությունը որոշում է ընդունել ռազմական օգնություն տրամադրել լիբանանյան բանակին ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հաղորդել է «ալ Մայադին» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի ազգային անվտանգության գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հայտարարությունը:

Լիբանանի վարչապետ Թամա Սալյամի հետ Բեյրութում կայացած հանդիպմանը Շամխանին ասել է, որ «Իրանը որոշում է ընդունել օգնություն տրամադրել լիբանանյան բանակին, որը ներառում Է ռազմական տեխնիկա»: Գլխավոր քարտուղարը հավելել Է, որ «այն ամենը, ինչ մեզ (Իրանին) հետաքրքրում Է, հիմնականում անվտանգության եւ կայունության ամրապնդումն Է Լիբանանում»:

Սալյամի հետ հանդիպման ավարտից հետո գլխավոր քարտուղարն ընդգծել Է, որ Լիբանանի կառավարությունը ողջունել Է իրանական նախաձեռնությունը:

Ավելի վաղ լիբանանյան բանակին 4 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնություն Էր հատկացրել Սաուդյան Արաբիան եւ 1 մլրդ դոլարի չափով՝ ԱՄՆ-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am