Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աբխազիան նշում Է Անկախության օրը

Աբխազիան նշում Է Անկախության օրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 30-ին Աբխազիան նշում է Անկախության օրը եւ 1992-1993 թվականների վրաց-աբխազական հակամարտությունն ավարտվելու 21-րդ տարեդարձը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

1992-1993 թվականների վրաց-աբխազական հակամարտությունն Աբխազիայում անվանում են Հայրենական: Աբխազական կողմից դրան մասնակցել Է 12 հազար մարդ, մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 3,5 հազար մարդ, մոտավորապես 5 հազար հոգի վերքեր Է ստացել, իսկ ավելի քան 200-ն անհայտ կորած է համարվում: Վրացական կողմից զոհվել Է շուրջ 10 հազար մարդ: 

Սեպտեմբերի 30-ին Սուխումում վաղ առավոտից սկսվել են հանդիսավոր միջոցառումները. ժամը 10:00-ին սկսվել Է Զոհված մարտիկների հուշահամալիրի մոտ ծաղկեպսակներ դնելու արարողությունը: Դրան մասնակցել են Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան, փոխնախագահ Վիտալի Գաբնիան, վարչապետ Բեսլան Բուտբան, խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբան, պատգամավորներ, կառավարության անդամներ, «Աբխազիայի մայրերը՝ հանուն խաղաղության եւ սոցիալական արդարության» շարժման մասնակիցներ, հոգեւորականներ, երկրի հասարակայնության եւ աբխազական սփյուռքի ներկայացուցիչներ՝ Թուրքիայից ու Սիրիայից:

Արարողությունից հետո Փառքի զբոսայգու մոտ տեղի Է ունեցել Սուխումի կայազորի հանդիսավոր քայլերթը: Հանրապետության ղեկավարները նաեւ այցելել են Սուխումի շրջանի Էշերա գյուղ եւ ծաղիկներ դրել հանրապետության առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հուշահամալիրի մոտ: Ժամը 19:00-ին Մահաջիրներ անվանումը կրող առափնյա վայրում տեղի կունենա տոնական համերգ եւ հրավառություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am