Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հայ և հույն գործարարները կամրապնդեն առևտրատնտեսական հարաբերությունները

Հայ և հույն գործարարները կամրապնդեն առևտրատնտեսական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Հայաստանի եւ Հունաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Կարոլոս Պապուլիասի մասնակցությամբ կանցկացվի հայ-հունական գործարար համաժողով: Հունաստանից  ժամանած գործարարները հայ գործընկերների հետ կքննարկեն կապերի ընդլայնման հնարավորությունները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շուկաներում գործունեություն ծավալելու պայմանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի և Հունաստանի  միջև առևտրատնտեսական հարաբերություններ հաստատվել են դեռևս 1992 թվականից: Ներկայումս երկու պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազում է տարեկան ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից Հունաստան արտահանման հիմնական ապրանքախմբերն են` էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ալյումին և ալյումինե իրեր, սնունդ:

Ներմուծման հիմնական ապրանքախմբերն են` հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող ապարատներ և դրանց մասեր, ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ, մրգեր և ընկույզներ, ցիտրուսային և բոստանային մշակաբույսեր, իրեր սև մետաղներից, ալյումին և ալյումինե իրեր, պլաստմասսա, կահույք, անկողնային պարագաներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր:

Սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am