Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ՀՀ վարչապետը չեխ գործարարների հետ քննարկել է Հայաստանում նեդրումների հեռանկարները

ՀՀ վարչապետը չեխ գործարարների հետ քննարկել է Հայաստանում նեդրումների 
հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն սեպտեմբերի 29-ին ընդունել է Չեխիայի տնտեսության ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներին:   

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև տարբեր մակարդակներում համագործակցությունը վերջին տարիներին վերընթաց բնույթ է կրում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում, և ՀՀ կառավարությունը պատրաստ է ջանքեր գործադրել այդ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում չեխական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հնարավորություններն ու հեռանկարները: Չեխ գործարարները նշել  են, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու հարցում:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունը բաց է արտասահմանյան ներդրումների համար և նշել, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am