Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Փոթորիկը նավերին խանգարում Է մոտենալ Փոթիի նավահանգստին

Փոթորիկը նավերին խանգարում Է մոտենալ Փոթիի նավահանգստին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մի քանի օր Է, ինչ երեք նավ, որտեղ կան ուղեւորներ, փոթորկի պատճառով չեն կարողանում խարիսխ ձգել Վրաստանի սեւծովյան Փոթիի նավահանգստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են նավահանգստի վարչակազմում:

Տարերքը վերջին մի քանի օրվա ընթացքում երկու անգամ հարվածել Է Վրաստանի արեւմտյան շրջանին. Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին եւ 24-ին զգալի վնասներ Է կրել տեղատարափ անձրեւներից ու սաստիկ քամուց: Ընդսմին սեպտեմբերի 24-ին տարերքը հարվածել Է նաեւ հարեւան Գուրիայի տարածաշրջանին: Ծովում փոթորիկը հասել Է 6 բալի:

«Այս պահին նավահանգստում Է գտնվում երեք լաստանավ»,-հայտարարել Է Փոթիի նավահանգստի վարչակազմի ղեկավար Մարիամ Նադարայան:

Ինչպես «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը հեռախոսով հայտնել Է լաստանավերից մեկի ուղեւոր Ռոլանդ Դավիթաձեն, նավում գտնվում են Վրաստանի եւ Ուկրաինայի 55 քաղաքացիներ: Նրա խոսքով՝ նավի վրա, որը Օդեսայի նավահանգստից ուղեւորվել Է սեպտեմբերի 21-ին, սպառնում Է ջրի եւ սննդի պաշարը:

«Սեպտեմբերի 24-ին մենք հասանք այստեղ ու կանգ առանք: Կանգնած ենք արդեն երրորդ օրը: Մեր առջեւ երկու նավ կա, եւս մեկն Էլ նավահանգստում Է: Անտանելի պայմաններում ենք: Այս նավով տեղափոխում են կովերի, խոզերի… Ահավոր հոտեր են: Միթե չի կարելի, որ մեզ տեղափոխեն մոտորանավակով»,-հայտարարել Է Դավիթաձեն:

Մինչդեռ Աջարիայում եւ Գուրիայում շարունակում են պայքարել տարերքի հետեւանքների դեմ եւ հաշվել վնասները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am