Մշակույթ

Կոմիտասի թանգարանը կբացվի մինչև տարեվերջ

2 րոպեի ընթերցում

Կոմիտասի թանգարանը կբացվի մինչև տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինտիտուտը պաշտոնապես կբացվի ընթացիկ տարվա վերջին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Նա ընդգծեց, որ Կոմիտասի 145-ամյակին նվիրված միջոցառումների գագաթնակետը կլինի հենց այս իրադարձությունը:

«Կոմիտասի թանգարան- ինստիտուտը կլինի լուրջ գիտահետազոտական կենտրոն: Այն իրականացնելու է ուսումնասիրություններ, հանրահռչակելու է Կոմիտասի երաժշտությունը: Կառույցի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Թանգարանի բացումով կամփոփվի կոմիտասյան տարին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը:

Արթուր Պողոսյանի խոսքով՝ թանգարանի ստեղծման աշխատանքները դեռևս ամբողջությամբ ավարտված չեն:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի թանգարանի հիմնման առաջարկով հանդես էր եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2012 թվականի մայիսի 30-ի նիստում:

Հանրապետության ղեկավարը 2012-ի սեպտեմբերի 19-ին Կոմիտասի անվան զբոսայգում ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում շեշտել է, որ համաձայն է բոլոր նրանց հետ, ովքեր այդ հաստատության գոյությունը համարում են անհրաժեշտություն և ժամանակի հրամայական: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կդառնա լրջագույն կենտրոն թե հայ, թե օտար ուսումնասիրողների համար, քանի որ Կոմիտասը պետք է կուռքչլինի, ում պաշտում, բայց չեն ճանաչում:

Համալիրը կունենա թանգարանային մաս, գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն:Նախագիծն իրականացվում է «Փյունիկ» բարեգործական կազմակերպության ֆինանսական միջոցներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում