Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցու վերականգնումը կարող է սկսվել գալիք տարի

Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցու վերականգնումը կարող է սկսվել գալիք տարի

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը Վրաստանի մշակույթի նախարարության մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավարության հետ սեպտեմբերի 23-ին այցելել է Սբ. Մինաս եկեղեցի և տեղում ծանոթացել իրավիճակի հետ. հորդառատ անձրևների հետևանքով սեպտեմբերի 19-ին փլուզվել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի մի մասը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համատեղ քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի` առաջիկայում Վրաստանի մշակույթի նախարարությունը Թբիլիսիի քաղաքապետարանի հետ կսկսեն հուշարձանի մաքրման աշխատանքները, կգնահատվի հուշարձանի կրած վնասի չափը, Վրաստանի մշակույթի նախարարությունը կկազմի հուշարձանի հետագա պահպանման և վերականգնման ծրագիր և կներկայացնի Վրաստանի կառավարություն՝ 2015 թ. հուշարձանի վերականգնման համար բյուջետային ֆինանսավորում ստանալու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am