Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան հույսեր է կապում ԱՄՆ օդային հարվածների հետ

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան հույսեր է կապում ԱՄՆ օդային հարվածների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ողջունել է Արևմուտքի օդային հարվածները Սիրիայի տարածքում, «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կոալիցիայի հայտարարության մեջ նշվել է, որ այս ամենն իրենց կօգնի պայքարելու Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի դեմ: Կոալիցիայի մամուլի քարտուղար Մանզար Ակբիկը հայտարարել է, որ օդային հարվածները կուժեղացնեն ընդդիմությանը Ասադի դեմ պատերազմում՝ ավելացնելով, որ ԻԼԻՊ-ի դեմ արշավը պետք է շարունակվի մինչև խմբավորման Սիրիայի տարածքից հեռանալը:

Բացի այդ, կոալիցիայի նախագահ Հադի Բահրան կոչ է ուղղել բոլոր կողմերին` շարունակել ճնշում գործադրել Ասադի համակարգի վրա:

ԱՄՆ-ը և նրա դաշնակից երկրները սեպտեմբերի 23-ին օդային հարվածներ են հասցրել Սիրիայի Ռակկա և Իդլիբ մարզերում ԻԼԻՊ խմբավորման հենակետերին, ինչի արդյունքում տասնյակ ահաբեկիչներ սպանվել են, ոչնչացվել են նրանց զենքերը:

Տեղեկություններ կան, որ մոտ 50 հարվածներ են ուղղվել Ռակկայում և Դեր Զորում ԻԼԻՊ-ի  դիրքերին: Սիրիայի տարածքում ԻԼԻՊ խմբավորման դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի օդային հարվածներին մասնակցել է  արաբական երկիր՝ Հորդանանը, Բահրեյնը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am