Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը Գաբրիել Ղազարյանի հետ քննարկել է սպորտի ոլորտում ՀՀ-ԼՂՀ համագործակցության հարցեր

Բակո Սահակյանը Գաբրիել Ղազարյանի հետ քննարկել է սպորտի ոլորտում ՀՀ-ԼՂՀ 
համագործակցության հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը քննարկվել են սպորտի ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել սպորտի մասսայականացմանը հատկապես երիտասարդների շրջանում եւ այստեղ կրթական հաստատությունների ակտիվ ներգրավմանն առնչվող հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am