Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը մշակում է Այն ալ Արաբ քաղաքի քրդերին Թուրքիա տեղափոխելու ծրագիր

ՄԱԿ-ը մշակում է Այն ալ Արաբ քաղաքի քրդերին Թուրքիա տեղափոխելու ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարել է, որ Սիրիայի Այն ալ Արաբ կամ Կոբանի քաղաքի 400 հազար բնակիչները հնարավոր է իսլամիստների հարձակումների պատճառով  տեղահանվեն  և տեղափոխվեն Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մոտ 138 հազար քուրդ գաղթականներ թուրքական տարածք են մտել նախորդ շաբաթվա սկզբին: Փախստականների մեծ մասը կանայք և երեխաներ են: Գրասենյակի մամուլի քարտուղար Մելիսիա Ֆլեինգը նշել է, որ սահմանային 2 անցումները շաունակում են բաց մնալ:

Մյուս կողմից, ականատեսների խոսքով` Ռակկա քաղաքի բնակիչները ամերիկյան օդուժի ռմբակոծության հետևանքով փախուստի են դիմել դեպի ավելի անվտանգ գյուղեր:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԼԻՊ-ը հարձակվել է քրդական Կոբանի քաղաքի վրա: Քաղաքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի խմբավորման համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻԼԻՊ-ը հսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:

Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է թուրքական սահմանի մերձակայքում Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am