Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արա Հարությունյանն ընդունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին

Արա Հարությունյանն ընդունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր` սեպտեմբերի 23-ին, ընդունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվիրակությանը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը ողջունել է Գաբրիել Ղազարյանին՝ այդ պաշտոնում առաջին անգամ Արցախ այցելելու կապակցությամբ, և համոզմունք հայտնել, որ ԼՂՀ կառավարության հետ համագործակցությունն էլ ավելի կխորանա նրա պաշտոնավարման ընթացքում: Արա Հարությունյանը ներկայացրել է սպորտի և երիտասարդության ոլորտներում պետության կողմից իրագործվող քաղաքականությունը, ձեռքբերումներն ու խնդիրները: Նրա խոսքով՝ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում շրջաններում ևս մարզական ակտիվությունը խթանելու վրա՝ համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու միջոցով:

Նախարար Ղազարյանն ընդգծել է իր պատրաստակամությունը շարունակելու և խորացնելու առկա համագործակցությունը: Կողմերը քննարկել են մի շարք ծրագրեր և ձեռք բերել դրանց իրագործման վերաբերյալ նախնական համաձայնություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am