Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քաղաքագետը 50 տոկոսից ավելի է գնահատում ՀՀ-ԵՏՄ փաստաթղթի ստորագրման հավանականությունը

Քաղաքագետը 50 տոկոսից ավելի է  գնահատում ՀՀ-ԵՏՄ փաստաթղթի ստորագրման 
հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի բացառում, որ ոʹչ հոկտեմբերի 10-ին, ոʹչ էլ 2015թ. հունվարի 1-ին Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագիրը ստորագրված չի լինի: Միաժամանակ, նա վստահ է, որ ՀՀ-ի և ԵՏՄ-ի միջև փաստաթուղթ ստորագրելու հավանականությանը 50 տոկոսից ավելին է: Քաղաքագետը պարզապես խորհուրդ է տալիս համաձայնագրի ստորագրումը չկապել ինչ-որ ժամկետների հետ: Ըստ նրա, գոյություն ունեն խնդիրներ, որոնք, սակայն, այնքան ահռելի չեն, որպեսզի կարողանան խոչընդոտել համաձայնագրի ստորագրմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ այժմ լուրջ հակասություններ կան հենց ԵՏՄ անդամ երեք պետությունների միջեւ:

«Այդ հակասությունները հաճախ արտացոլվում են հայտարարությունների տեսքով եւ շատ ավելի հաճախ հայտնվում մամուլում: Սա նույնպես նորմալ է, քանի որ յուրաքանչյուր միություն ստեղծելիս առաջ են գալիս հակասություններ, որոնք հետագայում շտկվում են: Ինչ վերաբերում է Հայաստանին, հոկտեմբերի 10-ին ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվի, բայց ես չէի բացառի, թե հնարավոր է, որ ոչ այդ օրը, ոչ էլ հունվարի մեկին համաձայնագիրը այդպես էլ ստորագրված դեռ չլինի»,- ասաց Իսկանդարյանը:

Անդրադառնալով Մոսկվայից հնչող հարցին, թե արդյոք Հայաստանի վրա ճնշումներ գործադրվում են Եվրասիական միությանն ինտեգրվելու հետ կապված, Իսկանդարյանն ընդգծեց, որ այլ կերպ հնարավոր չէր պատկերացնել, քանի որ Հայաստանը ակտիվ քաղաքականություն իրականացնող երկիր է:

«Իհարկե, Հայաստանի վրա ճնշումներ գործադրվում են տարբեր կողմերից: Մենք ապրում ենք Իրանի և Վրաստանի հարևանությամբ, որոնք բավական բարդ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ, և դրանք չեն կարող Հայաստանի վրա որոշակիորեն չազդել: Պետք է հիշել, որ Հայաստանը հարաբերություններ ունի Եվրամիության հետ, որը լարված հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ: Նույն իրավիճակն է նաեւ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում: Իհարկե, այս ամենը իրենց ազդեցությունն ունենում են Հայաստանի վրա, սակայն շատ կարեւոր է նաեւ հիշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարգախոսն է կոմպլեմենտարիզմը»,- նշեց Իսկանդարյանը:

Եվրասիական տնտեսական միությունը վերպետական տնտեսական կառույց է, որի հիմնադիր փաստաթղթերը ստորագրել են ՌԴ-ն, Ղազախստանն ու Բելառուսը: ԵՏՄ-ն կսկի գործել 2015թ. հունվարի 1-ից: 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային Միությանը: Ամենայն հավանականությամբ, 2014թ. հոկտեմբերին կվճռվի կառույցի հիմնադիր փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am