Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամերիկյան օդուժի ռմբակոծության հետևանքով «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 50 անդամներ են սպանվել

Ամերիկյան օդուժի ռմբակոծության հետևանքով «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 50 
անդամներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման դիրքերի ուղղությամբ ամերիկյան օդուժի ռմբակոծության հետևանքով սեպտեմբերի 23-ին սպանված զինյալների թիվը հասել է 50-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղեկություններ կան, որ զոհվել է նաև 8 քաղաքացի, այդ թվում՝ 3 երեխա: Իդլեբի շրջանում ռմբակոծության հետևանքով սպանվել է խմբավորման ղեկավար Աբու Յուսում աթ Թուրքին:

«Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը համարվում է «Ալ Քաիդա» խմաբավորման ճյուղը:

Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ ամերիկյան անօդաչու օդանավ է ընկել Ռակկայի մարզում: ԻԼԻՊ-ի անդամները տեղեկացրել են, որ ինքնաթիռն ընկել է խանութներից մեկի վրա` առանց մարդկային վնասներ պատճառելու:

Սիրիական օդուժը նույնպես ռմբակոծում է ԻԼԻՊ-ի դիրքերը Ռաս ալ Այն քաղաքում: Օդային  ուժերը ոչնչացրել են ԻԼԻՊ-ի տեղակայման վայրերը Հասաքեի շրջանի Ղարրա, Մաղլուջա և Աբու Թալիլ գյուղերում:

Ամերիկյան օդուժը ռմբակոծել է ԻԼԻՊ-ի դիրքերը նաև Հասաքեի շրջանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am