Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ռուսաստանն ահաբեկումների պատճառով չի փոխի քաղաքականությունը. The Atlantic

Ռուսաստանն ահաբեկումների պատճառով չի փոխի  քաղաքականությունը. The Atlantic

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան ղեկավարները, հատկապես ամերիկացիները, պետք է փորձեն հասկանալ Ռուսաստանին եւ ընդունեն այն փաստը, որ դա այն երկիրը չէ, որին կարելի է ահաբեկումների միջոցով ստիպել փոխելու իր քաղաքականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել Է The Atlantic-ի լրագրող Ջեֆրի Թեյլերը:

«Իրադրությունը, որում մենք հայտնվել ենք, մեծապես պայմանավորված Է արեւմտյան ղեկավարների մի մասի, հատկապես ԱՄՆ-ի՝ Ռուսաստանին հասկանալու փորձի ձախողմամբ, իսկ դա, այնուամենայնիվ, հարկ Է, որ նրանք փորձեն անել՝ հաշվի առնելով նրա ռազմավարական կարեւորությունը, միջուկային զինանոցը, մայրցամաքային մասշտաբները, բնական ռեսուրսները»,-գրում Է Թեյլերը:

Հեղինակը հավելում Է, որ ներկայիս լարվածությունը կապված Է նաեւ այն բանի հետ, որ Արեւմուտքը չի ցանկանում ընդունել Ռուսաստանի արեւմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի բազաների ծավալման կապակցությամբ Ռուսաստանի անհանգստությունը:

Կուբայում ԽՍՀՄ-ի բազաների տեղաբաշխումից հետո ծագած նմանօրինակ առճակատումն ավարտվեց գործարքով, որն անհրաժեշտ Է նաեւ այժմ, նշում Է լրագրողը: «Բայց ինչ-որ բան կնքելու համար արեւմտյան ղեկավարները պետք Է վերանայեն Ռուսաստանի նկատմամբ իրենց տեսակետը եւ քաղաքականությունը, շարունակել Է նա:

Ռուսաստանն այն երկիրը չԷ, որին ահաբեկման միջոցով կարելի Է ստիպել փոխելու քաղաքականությունը, նշում Է The Atlantic-ի լրագրողը: Դա մի երկիր Է, որը չափազանց շատ բան Է վերապրել, ուստի տնտեսական պատժամիջոցների սպառնալիքները «դատարկ հնչյուն են» ռուսների ականջների համար, ընդհակառակը, դրանք միայն ամրապնդում են Վլադիմիր Պուտինի աջակցությունը բնակչության կողմից:

Թեյլերի համոզմամբ՝ կայուն խաղաղության հասնելու միակ հնարավորությունը ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային չեզոքություն առաջարկելն Է եւ գրավոր ձեւով խոստում տալը, որ նրան չեն ընդունի ՆԱՏՕ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am