Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԱՄՆ-ը Սիրիայի տարածքում օդային հարվածներ է հասցրել ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ

ԱՄՆ-ը Սիրիայի տարածքում օդային հարվածներ է հասցրել ԻԼԻՊ-ի դիրքերի 
ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 22-ին ամերկյան կողմը ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարիին տեղեկացրել է, որ Ռակկայում սկսելու է օդային հարվածներ հասցնել ԻԼԻՊ խմբավորման հենակետերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտնել է Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունը: Տեղեկություններ են ստացվել, որ ամերիկյան օդային ուժերը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ են ուղղել Ռակկայում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ ԱՄՆ-ը և նրա համախոհները մոտ 50 հարված են հասցրել Ռակկայի և Դեր Զորի ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Հարվածներ են ուղղվել նաև Ջաբհա ան Նուրսա խմբավորման դիրքերի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով օդային հարվածների հետևանքով ԻԼԻՊ-ի 20 անդամ են սպանվել: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Տեղեկություններ չկան այն մասին, թե որ երկրներն են մասնակցում օդային հարվածներին:

Մինչ այդ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում իրեն կաջակցեն ավելի քան 50 երկրներ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ կսկսի ԻԼԻՊ-ի դեմ բոլոր այն տարածքներում, որտեղ նրանք առկա են,  այդ թվում նաև Սիրիայում: Նա ընդգծել է, որ ապստամբների դեմ պայքարում Վաշինգտոնը չի համագործակցի Դամասկոսի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am