Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվրամիությունը կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերանայումը

Եվրամիությունը կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերանայումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը սեպտեմբերի 30-ին կարող է սկսել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վերանայումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին գրել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ԵՄ-ի կառույցների աղբյուրների: Այդ հարցի վերաբերյալ որոշումն ընդունվելու է Բրյուսելում ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով: Հրատարակության տվյալներով՝ մինչ այդ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները պետք է զեկույց ներկայացնեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման համաձայնագրի կատարման մասին:

Այդ զեկույցին ծանոթանալուց հետո մշտական ներկայացուցիչները պետք է որոշեն՝ ինչ անել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հարցում: Թերթի աղբյուրի խոսքով՝ կարող է ընտրվել սահմանափակումների աստիճանական վերացման տարբերակը:

«Պատժամիջոցների չեղարկումը չի կատարվի նույն այն չափով, որով որ դրանք ընդունվել են»,- նշել է նա: Դրա հետ մեկտեղ աղբյուրը ճշտել է, որ Ղրիմի կապակցությամբ սահմանված պատժամիջոցներն ուժի մեջ կմնան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am