Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կանադայում կայացել են ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

Կանադայում կայացել են ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ընդունելությանը մասնակցել են Կանադայի աշխատանքի և սոցիալական հարցերի ու բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քեննին, Կանադա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, կանադական խորհրդարանի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ:

Ընդունելության ընթացքում ելույթով է հանդես եկել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով անդրադարձել է հայ-կանադական հարաբերությունների վերջին զարգացումներին, տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելություններին, տնտեսական կապերի ամրապնդմանը:

Այնուհետև ելույթով են հանդես եկել նախարար Ջեյսոն Քեննին, ով անդրադարձել է Հայաստան այցելությունից իր ունեցած տպավորություններին, և բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, ով ներկայացրել է հայ-կանադական երկկողմ հարաբերությունները:

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև կանադական Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am