Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Բաքվում քանդում են փախստականների բնակարանները

Բաքվում քանդում են փախստականների բնակարանները

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել Գանլըգել լճի շրջակայքում շուրջ 300 փախստականների և բռնի տեղահանվածների տները քանդելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az գործակալությունը, փախստականների շուրջ 300 ընտանիք հայտնվել է դրսում մնալու վտանգի առաջ:

Քաղաքապետարանը փախստականներին տներ է առաջարկել մեկ այլ թաղամասում` պահանջելով, որպեսզի տներն ազատվեն չորս օրվա ընթացքում: Սակայն փախստականների ավելի քան 300 ընտանիք, նշելով, որ իրենց տրամադրվելիք բնակարանները չափազանց փոքր են, հրաժարվում են տեղափոխվել: Նրանք պահանջում են քաղաքային իշխանություններից իրենց փոխհատուցում վճարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am