Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ջոզեֆ Գորդոն-Լեւիտը Սնուդենի դերը կխաղա Օլիվեր Սթոունի ֆիլմում

Ջոզեֆ Գորդոն-Լեւիտը Սնուդենի դերը կխաղա Օլիվեր Սթոունի ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 33-ամյա ամերիկացի դերասան Ջոզեֆ Գորդոն-Լեւիտն Օլիվեր Սթոունի ֆիլմում խաղալու Է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենի դերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Հոլիվուդի աղբյուրներ:

Ջոզեֆ Գորդոն-Լեւիտը հայտնի Է «Սկիզբ» եւ «Դոն Ժուանի կրքերը» ֆիլմերից:

Ֆիլմը մասնակիորեն հիմնված կլինի Սնուդենի փաստաբան Անատոլի Կուչերենայի «Ծովահրեշի ժամանակը» գրքի վրա, որի նկատմամբ իրավունքն ավելի վաղ ձեռք Է բերել Սթոունը:

Նկարահանումները պլանավորվում Է սկսել այս տարվա դեկտեմբերին կամ հաջորդ տարվա առաջին եռամսյակում:

Կինոնկարի ռեժիսորն ու սցենարիստը Օլիվեր Սթոունն Է: Նա Էրիկ Քոփելոֆի եւ Միրից Բորմանի հետ միասին հանդես կգա նաեւ որպես ֆիլմի պրոդյուսեր:

Անցյալ տարի Էդվարդ Սնոուդենը ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության գաղտնի տեղեկատվություն Էր փոխանցել բրիտանական ԶԼՄ-ներին, որը վերաբերում Է ամերիկյան հատուկ ծառայությունների համատարած լրտեսման ծրագրերին:

Սնոուդենին մեղադրանքներ են առաջադրվել լրտեսության մեջ: Նա Միացյալ Նահանգներից փախել Է Հոնկոնգ, իսկ այնուհետեւ ժամանակավոր ապաստան ստացել Ռուսաստանում, որտեղ մինչ այժմ Էլ գտնվում Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am