Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ֆրանսիայի ճգնաժամը կարող Է կործանման հասցնել Եվրոպային. Սարկոզի

Ֆրանսիայի ճգնաժամը կարող Է կործանման հասցնել Եվրոպային. Սարկոզի

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ծանրագույն ճգնաժամ Է ապրում, որը կարող Է կործանել ամբողջ Եվրոպան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը սեպտեմբերի 21-ի երեկոյան հայտնել Է հանրապետության նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը երկար ժամանակ ի վեր առաջին անգամ մեծ հարցազրույցով հանդես Է եկել կենտրոնական հեռուստատեսությամբ:

«2008 թվականին ամբողջ աշխարհը ճարակած ճգնաժամը պատուհասել Էր Ֆրանսիան: Դա այնպիսի մի ճգնաժամ Էր, որպիսին աշխարհը չԷր տեսել 1929 թվականից ի վեր,-հիշեցրել Է քաղաքական գործիչը:-Իսկ 2014 թվականին Ֆրանսիայի ճգնաժամը կարող Է արդեն սնանկացման հասցնել Եվրամիությանը»:

Խոսելով քաղաքականություն վերադառնալու որոշման մասին՝ Սարկոզին նշել Է, որ չի ցանկանում հանդիսատեսը լինել այն «ստորացուցիչ ներկայացման», որում այսօր հայտնվել Է երկիրը կամ դառնալ նրա «տոտալ մեկուսացման» վկան այն դեպքում, եթե իշխանության գա «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցությունը: «Ես ոչ թե պարզապես ցանկություն ունեմ վերադառնալու, ես այլ ընտրություն չունեմ»,-հավելել Է նա:

Քաղաքականություն վերադառնալու մասին Սարկոզին հայտարարել Էր սեպտեմբերի 19-ին՝ ուղերձ զետեղելով «Ֆեյսբուք»-ի իր Էջում: Դրանում նա իր կողմնակիցներին հայտնել Էր, որ մտադիր Է մասնակցել «Միություն՝ հաջակցություն ժողովրդական շարժման»՝ Ֆրանսիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության նախագահի ընտրություններին, որը ներքին հակասությունների պատճառով մնացել Է առանց միանձնյա առաջատարի: Դիտորդներից շատերը համակարծիք են, որ իր հայտարարությամբ Ֆրանսիայի նախկին նախագահը փաստորեն նախագահական նախընտրական արշավի մեկնարկն Է տվել 2017 թվականի ընտրություններից առաջ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am