Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ռուսաստանի և Արևմուտքի լարված հարաբերությունները չեն ազդել «Ռոստելեկոմ»-ի վրա

Ռուսաստանի և Արևմուտքի լարված հարաբերությունները չեն ազդել «Ռոստելեկոմ»-ի 
վրա

ՄՈՍԿՎԱ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Արևմտքի միջև լարված հարաբերություններն ու պատժամիջոցները չեն ազդել «Ռոստելեկոմ»-ի և արևմտյան գործընկերների համագործակցության վրա: Այս մասին Մոսկվայում հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ռոստելեկոմ» ընկերության կապի օպերատորների հետ աշխատանքի գծով փոխտնօրեն Եվգենի Սերեկինը:

«Ուկրաինայում վերջին իրադարձությունների ներքո մեր հարաբերությունները չեն փոխվել ուկրաինացի գործընկերների հետ, և բոլոր ծրագրերն ու նախագծերը շարունակում են իրականացվել: Մեր արևմտյան գործընկերների հետ համագործակցության մեջ չի նկատվում որեւէ բացասական փոփոխություն: Մենք նույնիսկ չենք թաքցնում, որ ոչինչ չի սպառնում Ուկրաինայով տարանցիկ մեր այլ ծրագրերին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Եվգենի Սերեկինը: Նա նաև հավելեց, որ նույն կերպ 2008 թ. ռուս-վրացական ընդհարումների ժամանակ անխափան մնաց «Ռոստելեկոմ»-ի և վրացի գործընկերների համագործակցությունը:

«Ռոստելեկոմը» Ռուսաստանում և Հայաստանում մատուցում է Ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության և նոր սերնդի IP հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար: Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերությունը ներկայացվել է իր դուստր ձեռնարկությամբ ՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությամբ, նրանից հետո, երբ 2012թ. փետրվարի սկզբին մասնավոր ներդրողներից ձեռք բերվեցին հայաստանյան օպերատորի սեփականատեր հանդիսացող ընկերության 75 տոկոս բաժնետոմսերը 22,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am