Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ռոստելեկոմի» ներդրումները Հայաստանում կկազմեն ընդհանուր 30 միլիոն դոլար

«Ռոստելեկոմի» ներդրումները Հայաստանում կկազմեն ընդհանուր 30 միլիոն դոլար

ՄՈՍԿՎԱ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ տարվա կտրվածքով «Ռոստելեկոմ» ընկերության ներդրումների ծավալը Հայաստանում կկազմի 30 միլիոն դոլար: Այս մասին Մոսկվայում հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց “Ռոստելեկոմ” ԲԲԸ գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Ռոգովոյը: «Հայկական շուկայում մենք զարգացման լուրջ հնարավորություն ենք ակնկալում, քանի որ մեր կողմից առաջարկվող ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկ ենք նկատում: Բոլոր առաջարկվող փաթեթները միանգամից արձագանքներ են ստանում բաժանորդների կողմից, այդ իսկ պատճառով ներկա դրությամբ մոտակա ծրագրերում ունենք Հայաստանում տվյալների կենտրոնի կառուցման նախագիծը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց Ալեքսանդր Ռոգովոյը:

Ընկերությունը, համոզված լինելով առաջիկայում Հայաստանի տարածքում ավելի լայնածավալ զարգացման հարցում, պատրաստվում է հայ բաժանորդներին տրամադրել ավելի խորագիտակ ծառայություններ: Մոտակա ծրագրերում ընկերությունը նպատակադրվել է մեծացնել Երևանում և Հայաստանի մնացած մարզերում բաժանորդների թիվը:

2012թ. վերջից «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն Հայաստանում սկսեց մատուցել հեռահաղորդակցության ծառայություններ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո՝ որպես «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն: Ներկայումս «Ռոստելեկոմ»-ի օպտիկամանրաթելային մալուխային ցանցը Հայաստանում կազմում է ավելի քան 3000կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am