Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՆ-ում մեծանում Է միջազգային ասպարեզում երկրի ակտիվության հակառակորդների թիվը

ԱՄՆ-ում մեծանում Է միջազգային ասպարեզում երկրի ակտիվության հակառակորդների թիվը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասն ամերիկացիներից չորսն արտահայտվել է այն բանի դեմ, որ ԱՄՆ-ը շարունակի ակտիվ լինել միջազգային ասպարեզում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The National Interest հրատարակությանը: Այսպիսին են հասարակական կարծիքի ուսումնասիրության տվյալները, որոնք օրերս հրապարակել է գլոբալ հարցերի Չիկագոյի խորհուրդը (GCGA), որում հաշվի են առնվել այս տարվա մայիսին 2018 ամերիկացիների հարցման արդյունքները: Նման ուսումնասիրություններ անցկացվում են 1974 թվականից:

Նշվում է, որ աշխարհում Ամերիկայի ակտիվ դերի հակառակորդների թիվը 2010 թվականից աճել է 10 տոկոսով՝ մինչեւ 40 տոկոս:

Դրա հետ մեկտեղ, GCGA-ի հաշվետվության համաձայն, ամերիկացիների 52 տոկոսն իրենց երկրի ռազմական գերազանցության պահպանումը դիտում են որպես շատ կարեւոր բաղադրիչ, իսկ 84 տոկոսն այն գնահատել են որպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքական նպատակներին հասնելու «արդյունավետ միջոց»: Հարցվածների 64 տոկոսը լիովին պաշտպանում է կամ պատրաստ է պահանջել պաշտպանության համար ԱՄՆ-ի ծախսերի ավելացում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ գրեթե յուրաքանչյուր երրորդ ամերիկացին պատրաստ է պաշտպանել ամերիկյան ռազմական միջամտությունը ուկրաինական ճգնաժամին: Տասն ամերիկացիներից յոթը կաջակցեին զորքերի օգտագործմանը, որպեսզի խանգարեն Իրանին ստեղծել միջուկային զենք: 54 տոկոսը կհամաձայնի «նավթի մատակարարումներն ապահովելու համար», իսկ 71 տոկոսը՝ ցեղասպանությունը կանխելու համար ցամաքային զորքեր ուղարկելու անհրաժեշտությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am