Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վիեննայում բացվում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր խորհրդաժողովը

Վիեննայում բացվում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր խորհրդաժողովը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում մեկնարկում է խաղաղ ատոմին նվիրված գլխավոր միջազգային համաժողովը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 58-րդ գլխավոր խորհրդաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քննարկվելու են միջուկային չտարածման մերձավորարեւելյան եւ հյուսիսկորեական ասպեկտները եւ մի շարք այլ խնդիրներ:

Գլխավոր խորհրդաժողովին զուգահեռ սեպտեմբերի 23-ին եւ 24-ին կկայանա ռադիոակտիվ թափոնների հարցերին նվիրված գիտական համաժողովը: Կազմակերպիչները հայտարարել են, որ ռադիոակտիվ թափոնների մշակման, փոխադրման եւ անվտանգ թաղելու տեխնոլոգիաների զարգացումը ՄԱԳԱՏԷ-ի այսչափ ներկայացուցչական մակարդակով առաջին անգամ է քննարկվելու վերջին 14 տարվա ընթացքում: Գլխավոր խորհրդաժողովի շրջանակներում սպասվում է նաեւ տարբեր երկրների ատոմային էներգետիկայի կարգավորիչների հանդիպումը:

Գլխավոր խորհրդաժողովում քննարկվելու են ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքի բոլոր բաղադրիչները՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կատարման վերահսկողությունը, միջուկային օբյեկտների անվտանգությունը, ատոմային օբյեկտների ֆիզիկական անվտանգությունը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am