Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անդամակցությունը ԵՏՄ-ին չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը. Սերժ Սարգսյան

Անդամակցությունը ԵՏՄ-ին չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսանելի ապագայում Հայաստանը պատրաստվում է դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Անկախության 23-րդ տարեդարձի առիթով հրավիրված տոնական ընդունելության ժամանակ: «Նման որոշումը, ինչպես ես արդեն նշել եմ, պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք բացվում են Հայաստանի առջև, ինչու չէ՝ նաև մեր տարածաշրջանում առկա անվտանգության համակարգով: Պիտի անկեղծ լինենք: Մեզնից ոչ ոք մարգարե չէ, և մենք չգիտենք, թե ինչ արդյունքներ կունենանք տասը կամ քսան տարի հետո, բայց հստակ է մի բան. լավ աշխատելու դեպքում մենք կարող ենք լուրջ տնտեսական օգուտներ ակնկալել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց երկրի ղեկավարը:

Նրա խոսքով` տնտեսական աճ Հայաստանն այսօր էլ ունի: Այլ հարց է, որ եղած տեմպը չի բավարարում: «Մեր ապրանքների առջև բացվելու է մի հսկայական շուկա, որտեղ ամրապնդվելն արդեն կախված կլինի աշխատելու մեր հմտությունից»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Այս առթիվ նա պատասխանեց որոշ ընդդիմախոսների, ովքեր փորձում են անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ներկայացնել իբրև Հայաստանի քաղաքական անկախության կորուստ: «Ասեմ, որ նման շահարկումներ անկախության բոլոր՝ 23 տարիների ընթացքում էլ եղել են: Այսօր՝ Հայաստանի Անկախության օրը, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որևէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը: Նման պնդումներն անհիմն են: Աշխարհի երեսին չկա ինտեգրացիոն որևէ գործընթաց, որը չենթադրի քայլերի համաձայնեցում: Սա ավելի քան բնական երևույթ է»,-ասաց ՀՀ Նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am