Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անկախությունը շարունակում է կռվախնձոր մնալ մեծ ու փոքր ժողովուրդների համար. ԱԺ նախագահի ուղերձը

Անկախությունը շարունակում է կռվախնձոր մնալ մեծ ու փոքր ժողովուրդների համար. ԱԺ նախագահի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: Ավելի քան երկու տասնամյակ առաջ արդարացիորեն  իրականացրեցինք մեզ տրված պատմական հնարավորությունը: Անկախությունը շարունակում է կռվախնձոր ու փորձաքար մնալ մեծ ու փոքր երկրների եւ ժողովուրդների համար: Մեր օրերում մարդկությունը գտնվում է ինտենսիվ եւ հակասական վերափոխումների գործընթացներում: Ուստի եւ միշտ պետք է լինենք զգոն, խնամքով վերաբերվենք մեր ազգային ինքնագիտակցությանը, պետականությանը, լեզվին ու մշակույթին, ազգային արժեքներին:

Սիրելի հայրենակիցներ,

որտեղ էլ որ ապրեն հայերը, նրանց սրտում անմար է հայրենիքի հանդեպ սիրո կրակը: Այսօր այդ կրակն ավելի վառ պահելու,  հայրենիքի  հանդեպ օրեցօր ավելի ջերմացող զգացմունքների, ավելի պինդ ձեռքսեղմումի եւ ավելի գործնական քայլերի կարիք կա: Գլխավորը միասնական մնալն է ու չընկրկելը, համերաշխ գործելը  եւ հաստատակամությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն եւ բարեկեցություն: Թող անկախության յուրաքանչյուր հաջորդ տարեդարձ արձանագրի նոր հաջողություններ ու  ձեռքբերումներ Հայաստանի Հանրապետության ու համայն հայության կյանքում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am