Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսուա Օլանդն ուրախ է ՀՀ Նախագահին հյուրընկալելու հոկտեմբերի վերջին Փարիզում

Ֆրանսուա Օլանդն ուրախ է ՀՀ Նախագահին հյուրընկալելու հոկտեմբերի վերջին Փարիզում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցանկանում է առաջիկայում հաջողությամբ պսակված տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղված բանակցությունները: Այս մասին նա նշել է ՀՀ անկախության տոնի առիթով ՀՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում` ընդգծելով, որ ուրախ է այդ առիթով հյուընկալելու Նախագահ Սերժ Սարգսյանին Փարիզում հոկտեմբերի վերջին: «Ցանկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնցում Ֆրանսիան` որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծապես ներգրավված է, առաջիկայում պսակվեն հաջողությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Ֆրանսիայի նախագահը:

Ֆրանսուա Օլանդը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հրավիրել է Փարիզ` շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին երկու հանդիպումները տեղի են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահնող երկրների նախաձեռնությամբ` օգոստոսի 10-ին Սոչիում` ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով եւ սեպտեմբերի 4-ին Ուելսում` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի նախաձեռնությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am