Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսական կողմն անհեթեթ է համարում Լուգանսկում միջուկային զենք օգտագործելու մեղադրանքները

Ռուսական կողմն անհեթեթ է համարում Լուգանսկում միջուկային զենք 
օգտագործելու մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն անհեթեթություն է որակել Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գալետեյի հայտարարությունը` Լուգանսկի օդանավակայանում Ռուսաստանի կողմից մարտավարական միջուկային զենք օգտագործելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍ-ը, Պուշկովը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի հայտարարությանը:  «Ուկրաինայի պաշտպանության նախարարի խելքը հաստատ տեղում չէ: Այստեղից էլ գալիս է նրա հայտարարությունը Լուգանսկի օդանավակայանում միջուկային հարվածների մասին»,- գրել է Պուշկովը:

Սեպտեմբերի 20-ին ուկրաինական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որի համաձայն Լեհաստանից վերադառնալու ճանապարհին Ուկրաինայի պաշտպանության նախարարն իրեն ուղեկցող լրագրողներից մեկին հայտնել է, որ ռուսական զորքերը 2С4 "Тюльпан"  ինքնագնաց նռնականետով մարտավարական միջուկային երկու հարված են հասցրել Լուգանսկի օդանավակայանին, ինչի հետևանքով ուկրաինական զորքերը ստիպված են եղել լքել օդանավակայանը: Ինչպես ուկրաինական լրատվամիջոցները մեջբերել են Ուկրաինայի պաշտպանության նախարարի խոսքերը, հարվածներն այնքան ուժեղ են եղել, որ օդանավակայանի շենքն ամբողջովին փլուզվել է` 5-րդ հարկից մինչև նկուղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am