Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիայի դեսպանը պարգևներ հանձնեց չորս հայ գործիչների

Ֆրանսիայի դեսպանը պարգևներ հանձնեց չորս հայ գործիչների

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիային և ֆրանսիական մշակույթին նվիրված մի շարք հայ մշակութային գործիչներ սեպտեմբերի 19-ին, Ֆրանսիայի դեսպանատանն արժանացան պարգևների: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն շքանշաններ հանձնեց չորս գործիչների, այդ թվում՝ ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանին:

«Այսօր սովորական օր չէ: Եկել է պարգևներ ստանալու պահը, որոնց դուք արժանացել եք երկար ժամանակ աշխատելով: Ես երջանիկ եմ, որովհետև պարգևատրելու եմ չորս անձանց, ովքեր իրենց ամբողջ կյանքով և գործունեությամբ նվիրված են Ֆրանսիային, Ֆրանսիայի մշակույթի զարգացմանը, երկու երկրների համագործակցությանը: Իրենց ամբողջ աշխատանքը վկայում է այդ մասին: Ֆրանսիան շատ շնորհակալ է բոլոր այն անձանց, ովքեր նպաստում են նրա փառքի զարգացմանը: Պարգևները, որոնք այսօր հանձնում ենք, շատ կարևոր են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց դեսպանը:

Նա «Ազգային արժեքի» շքանշանով պարգևատրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյան, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիական դպրոց-հիմնադրամի վարչական խորհրդի նախագահ Վաչագան Նուշիկյանին: «Արվեստների և գրականության» շքանշանին արժանացան «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Թագուհի Կարապետյանը և արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը:  

Դեսպանը խոսեց պարգևատրվողներից յուրաքանչյուրի մասին՝ կարևորելով նրանց գործունեությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:

«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է, որ իմ սրտի երկիրն այսպիսի անսպասելի և մեծ պարգևի արժանացրեց ինձ: Շատ մեծ աշխատանք է կատարվել ոչ միայն իմ, այլև այն բոլոր մարդկանց կողմից, ովքեր մշտապես աշխատել են մշակույթի և կրթության թիկունքում: Կցանկանայի առանձնացնել Ֆրանսիայի դեսպանատան մշտական աջակցությունը Հայաստանի մշակութային հարցերի շուրջ: Մենք ձեզ հետ միասին անցել ենք մեծ ճանապարհ, Ֆրանկոֆոնիայի խաղեր: Կշարունակեմ գործունեություն ծավալել: Շնորհավորում եմ նաև բոլորին»,- նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 24-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am