Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցներին

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցների: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ աշխարհի տարբեր պետություններից համաժողովի ժամանած սփյուռքահայեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին եւ նախապես շնորհավորել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ համայն հայությունը միավորվել է մեկ գաղափարի շուրջ՝ դատապարտել հայության դեմ կատարված ոճրագործությունը, հասնել Ցեղասպանության ճանաչմանը մարդկության կողմից, քանի որ Ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի խնդիրն է, այլեւ միջազգային հանրության: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ 2015 թվականին Երեւանում Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին կմասնակցեն ոչ միայն հայեր, այլեւ Հայոց ցեղասպանությունը դատապարտող օտարազգիներ:

Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդարանականնները եւ համաժողովի մասնակիցները զրուցեցին եւ բարեմաղթանքներ հղեցին միմյանց: Այնուհետեւ հյուրերը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ պատգամավորների հետ շրջեցին խորհրդարանում, լուսանկարվեցին ԱԺ նիստերի դահլիճում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am