Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հրանուշ Հակոբյանը գլխավոր համազգային առաջնահերթությունը հայոց պետության հզորացումն է համարում

Հրանուշ Հակոբյանը գլխավոր համազգային առաջնահերթությունը հայոց պետության 
հզորացումն է համարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի համար համազգային առաջնահերթություններն այս տարի 7-ն են: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում հայտնեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Եթե մենք 2011թ.-ին մեր առաջնահերթությունները 5-ն էինք համարել, ապա այսօր մենք առաջարկում ենք 7-ը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

Նախարարն ընդգծեց, որ գլխավոր առաջնահերթությունը հայոց պետության հզորացումն է: «Չեմ կարծում, որ աշխարհում կգտնվի մի հայ, ով չմտածի Հայաստանի հզորացման մասին: Այստեղ, այս ամբիոնից խոսվեց արտագաղթի, աղքատության, Հայաստանում տնտեսական զարգացման խնդիրների մասին: Եթե աշխարհի շուրջ 30 հազար հայկական կազմակերպություններից յուրաքանչյուրը կարողանա ներդրումներ բերել Հայաստան, մենք կպայքարնեք և' արտագաղթի, և' աղքատության դեմ»,- շեշտեց Հակոբյանը:

Երկրորդ առաջնահերթությունը Արցախի անկախության և անվտանգության հարցն է: Նախարարի խոսքով`  երեք տարի առաջ երևի ոչ մեկի մտքով չէր անցնում, որ ԱՄՆ 5 նահանգներ, Ավստրալիայի Ուելսի նահանգը կարող են ճանաչել Արցախի անկախությունը: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց և կազմկաերպություններին, ովքեր աշխատում են Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ և նպաստում են այդ գործընթացին: Արցախի շուրջ մեր համախմբումը պետք է շարունակվի: Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը պետք է լինի մեր առաջնահերթ խնդիրներից մեկը»,- ասաց Հակոբյանը:

Երրորդ առաջնահերթությունը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումն է: Նախարարը նշեց, որ Սփյուռքը ուժի աղբյուր է, և Սփյուռքի առաջ կանգնած են մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն միասնական ջանքերով:

Չորրորդ առաջնահերթությունը համայն հայության շրջանում հայոց լեզվի տարածումն է: Նա ընդգծեց, որ ցանկացած հայ կարող է իրեն լիարժեք հայ զգալ, երբ տիրապետում է մայրենի լեզվին: Նախարարը ներկաներին կոչ արեց աջակցել հայոց լեզվի տարածմանը համայն հայության, հատկապես դրսում ապրող երիտասարդության շրջանում, անել այնպես, որ նրանք տիրապետեն մայրենի լեզվին, որպեսզի ցանկություն ունենան գալ Հայաստան , տեսնել հայրենիքը:

Հինգերերոդ առաջնահերթությունը Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն է: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ 100 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության մասին այդքան չի խոսվել, որքան վերջին 5 տարիների ընթացքում: «Ստեղծվել է պետական հանձնաժողով հանրապետության Նախագահի գլխավորությամբ: 50 երկրներում մեր դեսպանների աջակցությամբ գործում են տարածքային հանձնաժողովներ: Հիմա մեզ մնում է ասել երկու բան՝ պետք է շնորհակալություն հայտնենք այն երկրներին, որոնք դռները բացել և ընդունել են մեր սոված հայրենակիցներին, ինչպես նաև շնորհակալություն պետք է հայտնենք նրանց, ովքեր համարձակություն ունեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը և պահանջել Թուրքիայից վերականգնել պատմական արդարությունը: Եվ ես ցանկանում եմ, որ մենք 10 միլիոնի անունից խոսենք: Մենք չպետք է մտածենք, որ փոքր ազգ ենք: Տարածքն է փոքր, սակայն մենք հզոր ազգ ենք»,- նշեց Հակոբյանը:

Վեցերորդ առաջնահերթությունը եկեղեցին է, որի շուրջ, ինչպես ընդգծեց նախարար Հրանուշ Հակոբյանը, համայն հայությունը պետք է համախմբվի:

Յոթերորդ առաջնահերթությունը արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի խնդիրն է: Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ ներկայումս նման վիճակում են սիրիահայերը, Իրաքի հայերը, ում միանում են նաև Ուկրաինայի հայերը՝ հավելելով, որ թե' Հայաստանի Հանրապետությունը, թե' Արցախի Հանրապետությունը, թե' Սփյուռքը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այդ ծանր իրավիճակում հայտնված հայերը կարողանան իրենց պաշտպանված զգալ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am