Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիան առաջին օդային հարվածներն է հասցրել ԻԼԻՊ-ի դիրքերին

Ֆրանսիան առաջին օդային հարվածներն է հասցրել ԻԼԻՊ-ի դիրքերին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական օդային ուժերը սեպետմբերի 19-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրաքում ԻԼԻՊ խմբավորման դիրքերին, մասնավորապես, ռազմատեխնիկայի պահեստներին: Պատճառած վնասների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ֆրանսիան հայտարարել է, որ օդային ռմբակոծությունները կշարունակվեն մի քանի օր:  Օդային հարվածներն ուղղվել են Իրաքի հյուսիս-արևելյան շրջաններին:

Ավելի վաղ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել էր, որ մոտ ժամանականերս օդային հարվածներ կսկսվեն ԻԼԻՊ դիրքերի ուղղությամբ: Նրա խոսքով` իր երկիրը պատրաստ է միանալ ԻԼԻՊ-ի դեմ հակաահաբեկչական գործողություններին, սակայն չի պատրաստվում զինվորներ ուղարկել Իրաք:

Իսկ ԱՄՆ-ն էլ հայտարարել էր, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում իրեն կաջակցեն ավելի քան 50 երկրներ: ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամայի խոսքով` ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ կսկսի ԻԼԻՊ-ի դեմ բոլոր այն տարածքներում, որտեղ գործում էխմբավորումը,  այդ թվում նաև Սիրիայում: Նա ընդգծել է, որ ապստամբների դեմ պայքարում Վաշինգտոնը չի համագործակցի Դամասկոսի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am