Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արդեն ճանաչվել են Ուկրանայում Boeing-ի կործանման հետեւանքով զոհվածներից 224-ը

Արդեն ճանաչվել են Ուկրանայում Boeing-ի կործանման հետեւանքով զոհվածներից 224-ը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագետներն արդեն նույնականացրել են հուլիսին Ուկրանայի Դոնեցկի մարզում մալայզիական Boeing-777-ի կործանման հետեւանքով զոհվածներից 224-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հաղորդել Է ուկրաինական ՈւՆՆ գործակալությունը:

«Մալայզիայի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը սեպտեմբերի 18-ին հայտարարել Է, որ նիդեռլանդացի դատաբժշկական փորձագետները նույնականացրել են օդանավի աղետի հետեւանքով 224 զոհվածների աճյունները, մասնագետներն աշխատում են եւս 74 զոհերի ճանաչման վրա»,-նշել Է գործակալությունը:

«Մալայզիական ավիաուղիների» Boeing-777 ինքնաթիռը, որն իրականացնում է Ամստերդամ-Քուալա Լումպուր չվերթը, հուլիսի 17-ին կործանվել Է Դոնեցկի մարզում: Օդանավում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am